«Թուրքիայում իրավիճակը Իտալիայից ավելի վատ է». Թուրք մասնագետ

08-04-2020 18:26:57   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ամերիկյան Հարվարդի համալսարանի և Բոստոնի քոլեջի կենսաբանության ֆակուլտետի դասախոսապրոֆեսորական կազմի անդամ Էմրահ Ալթընդաշը թուրքական  «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի պայքարի դեմ իրականացվող միջոցառումներին և մտահոգություն հայտնել։
 


Թուրք մասնագետը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի հաստատումից հետո ինքը կարծում էր, թե Թուրքիայում Իտալիայի նման չէր կարող լինել։ Սակայն այժմ Ալթընդաշը համոզված է. «Թուրքիայում իրավիճակը ոչ թե Իտալիայի նման է, այլ ավելի վատ է»։ 
 
Նա Թուրքիայի
կողմից համավարակի տարածումը կանխարգելող միջոցների հարցում  երկու թերություն է արձանագրել։ Նախ այն, որ Թուրքիայում ամբողջովին կարանտինային ռեժիմ չի հայտարարվել և երկրորդը՝ կորոնավիրուսի թեստավորումների թիվը շարունակում է ցածր լինել։ 
 
Նա նկատել է, որ մարտի 11-ից սկսած յուրաքանչյուր 3 օրը մեկ մահվան դեպքերի թիվը երկու անգամ ավելանում է, իսկ վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 4 օրը մեկ ավելանում է կրկնակի։  
 
Ալթընդաշը նաև հիշեցրել է, որ Իտալիայում համավարակից մահացածության 400-րդ դեպքը գրանցվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել երկրում, սակայն այդ ժամանակվանից 3 շաբաթ է անցել, բայց մահվան դեպքերը դեռևս չեն նվազել։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար