Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին


Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

  • 09-04-2020 11:56:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Իրանական կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: 
 
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ  զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ, և զորակցություն հայտնել հայ ժողովրդին:
 
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play