ՔՈՎԻԴ-19-ը հեշտ հաղթահարելու համար երեխաներին նվիրված նոր պատմվածք է լույս տեսել


ՔՈՎԻԴ-19-ը հեշտ հաղթահարելու համար երեխաներին նվիրված նոր պատմվածք է լույս տեսել

  • 09-04-2020 14:12:08   | Շվեյցարիա  |  Հասարակություն

Ժնև, 9-ը ապրիլի, 2020թ․Մարդասիրական ոլորտում գործող ավելի քան 50 կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՀԿ, ՄԱԿ ՓԳՀ, ԿԽԿՄԸՄՖ, Սեյվ դը Չիլդրեն) համագործակցության արդյունքում, նոր պատմվածք է գրվել, որի նպատակն է ՝օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է ՔՈՎԻԴ-19-ը և ինչպես համակերպվել դրա հետ։
 
Արիո անունով երևակայական կերպարի օգնությամբ «Իմ հերոսը դու ես․ ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ -19-ի դեմ» պատմվածքը բացատրում է, թե ինչպես երեխաները կարող են պաշտպանվել ու պաշտպանել իրենց ընտանիքներին, ընկերներին կորոնավիրուսից և թե ինչպես հաղթահարել այն բացասական հույզերը, որոնք ի հայտ են գալիս, երբ առերեսվում են նոր և արագորեն փոփոխվող իրավիճակի հետ։
 
«Ամբողջ աշխարհում, երեխաների կյանքն ամբողջովին տակնուվրա է եղել։ Նրանց մեծամասնությունն ապրում է երկրներում, որտեղ սահմանափակվել է շարժը կամ երկիրը գտնվում է մեկուսացման ռեժիմի մեջ։ Այս հրաշալի գիրքը կօգնի երեխաներին հասկանալ այս նոր իրականությունն ու հաղթահարել այն։ Ու նաև սովորել, թե ինչպես կարող են փոքրիկ քայլերով իրենց իսկ պատմությունների հերոսը դառնալ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։
 
Գրքի հիմնական տարիքային խումբը 6-ից 11 տարեկան երեխաներն են։ Այն Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերով միջգերատեսչական մշտական հանձնաժողովի նախագիծն է, որը ՄԱԿ-ի գործակալությունների, ազգային և միջազգային ՀԿ-ների և միջազգային գործակալությունների միջև յուրօրինակ համագործակություն է, որի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել։
 
Նախագծի իրականացման նախնական փուլում աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1700 երեխաներ, ծնողներ, խնամակալներ և ուսուցիչներ պատմել են իրենց պատմություններն այն մասին, թե ինչպես են դիմագրավում համաճարակին։ Նրանց ներդրումն անգնահատելի էր հեղինակ և նկարիչ Հելեն Փեթաքի (Helen Patuck) և նախագծի վրա աշխատող թիմի համար։ Նրանք պետք է ստեղծեին այնպիսի մի պատմվածք, որպեսզի տարբեր ծագմամբ և տարբեր երկրամասերում բնակվող երեխաները կարողանային պատմության մեջ իրենց տեսնել։
 
Եվ որպեսզի պատմվածքը հասանելի լինի հնարավորինս շատ մանուկների, այն թարգմանվելու է բազմաթիվ լեզուներով։ Այսօր արդեն պատմվածքը թողարկվել է 6 լեզուներով, առաջիկայում կթողարկվի ևս 30 լեզվով։ Այն լույս է տեսել թե՛ առցանց տարբերակով և թե՛ որպես աուդիո գիրք։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play