Շուրջ 3750 հղիներ վաղվանից կկարողանան ստանալ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը. Զարուհի Բաթոյան

09-04-2020 15:35:55   | Հայաստան  |  Հասարակություն
Շուրջ 3750 հղի կին վաղվանից կկարողանա ստանալ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը: 
 


Այս մասին ապրիլի 9-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 
 
Ըստ նրա՝ հղի նշյալ թիվն այս պահի դրությամբ իդենտիֆիկացված է: 
 
«Մենք ստացել ենք շուրջ
15000 հղի կնոջ մասին տվյալներ, բայց այդ տվյալները մենք պետք է, բնականաբար, համադրենք մեր մյուս բազաների հետ, այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեի, Բնակչության պետական ռեգիստրի և այլն, և այս խմբից պետք է հասկանանք, թե ովքեր են ծրագրի շահառուները: Հիշեցնեմ, որ սա չի նշանակում, որ բոլորն են շահառու»,- ընդգծեց Զ. Բաթոյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝  սոցիալական աջակցության ծրագրերին իրենց շահառու լինելը քաղաքացիները կարող են ստուգել արդեն իսկ գործարկված՝ ssa.am օնլայն հարթակում: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5375 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար