«Московский комсомолец» կայքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում


«Московский комсомолец» կայքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում

  • 09-04-2020 16:20:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական «Московский комсомолец»-ը նախօրեին անդրադարձել էր Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին՝ շրջանառության մեջ դնելով բազմիցս հերքված մի շարք ապատեղեկատվություններ։
 
 
 
Կայքը հռետորական հարցադրում է անում՝ «ինչո՞ւ են ԱՄՆ զինվորական վիրուսոլոգներն իրենց ուսումնասիրություններն իրականացնում Հայաստանում»։ Այնուհետև ինքն էլ պատասխանում է, որ այդ լաբորատորիաներում իրականացվում են այնպիսի փորձարկումներ, որոնք հակաօրինական են Միացյալ Նահանգներում և ավելի «անվտանգ է» դրանք իրականացնել Հայաստանում։ Սեփական ենթադրությունը առավել սարսափեցնող դարձնելու համար՝ հեղինակը նշում է, որ «վտանգավոր վիրուսները մի օր կարող են դուրս գալ լաբորատորիաներից և վարակել հայ ժողովրդին»։
 
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է փաստեր՝ Հայաստանում գործող լաբորատորիաների մասին, որոնք համառորեն անտեսվել են նյութի հեղինակի կողմից։
 
1. Լաբորատորիաները ամերիկյան չեն
 
Կարևոր է արձանգրել, որ այս լաբորատորիաները պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը, դրանք գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո, հանդիսանում են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ և կոչվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»։ Որևէ այլ պետություն կամ պետական կառույց ազդեցութուն չունի ո՛չ դրա գործունեության, և ո՛չ էլ կառավարման վրա։
 
2. Լաբորատորիաներում չկան ո՛չ ամերիկացի զինվորականներ, ո՛չ էլ ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-մասնագետնտեր
Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ։ Լաբորատորիաների աշխատանքում ներգրավված չեն Միացյալ Նահագներից եկած ռազմական վիրուսոլոգներ կամ սովորական բժիշկներ։ ԱՄՆ-ի որևէ ներկայացուցիչ լաբորատորիաներում չկա։
 
Հատկանշական է, որ այս կեղծիքը պարբերաբար հերքվել է տարբեր մակարդակներով, սակայն որոշ շրջանակներ, միտումնավոր անտեսելով դրանք, շարունակում են ենթադրության վրա հիմնված պնդումներ անել։
 
3. Լաբորատորիաները աջակցություն են ստացել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից
 
«Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» աջակցություն է ստացել նաև ՌԴ կառավարության կողմից։ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագրով Ռուսաստանի դաշնության կողմից ստացել է թվով 14 տարբեր տեսակի սարքավորումներ, կահույք և նույնիսկ կահավորված երկու շարժական լաբորատորիաներ։
 
4. Ռուսաստանի մասնագետները այցելել են լաբորատորիաներ
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին, նշելով, որ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են և չունեն որևէ ռազմական նշանակություն։ Ավելին, վարչապետի հրահանգով ռուս մասնագետները հնարավորություն են ստացել այցելելու լաբորատորիաներ և համոզվելու դրանում։
 
2019 թվականի հոտեմբերի 29-ին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր. «Անցյալ տարի իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ՝ մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում»։
 
Հավելենք նաև, լաբորատորիաներում չեն իրականցվում այնպիսի բարդ փորձարկումներ, որոնք կարող են հանրային վտանգավորություն ունենալ, հիմնարկները ունեն 2-րդ աստիճանի անվտանգություն, իսկ կողմնակի անձնաց մուտքը կարող է իրագործվել բացառապես հատուկ թույլտվությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play