ՌԴ-ից եկած Արագածոտնի մարզի 54-ամյա տղամարդը հրաժարվել է COVID-19-ի թեստ տալ, սպառնացել է ինքնասպան լինել

09-04-2020 17:10:06   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար