Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար


Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար

  • 10-04-2020 10:15:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար։
 
Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
 
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 5 ամսվա ընթացքում։
 
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
 
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
 
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը՝ ժամը 11.00։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play