Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան


Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան

  • 10-04-2020 11:23:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
 
6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երկու քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:
 
Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել:
 
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն