Թուրքիայից Վրաստան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի. regionmonitor.com


Թուրքիայից Վրաստան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի. regionmonitor.com

  • 10-04-2020 11:43:55   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում Վրաստանի գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ Վրաստան կմեկնի կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի: 
 
«Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունը նպաստել է, որ Ստամբուլից հայրենիք վերադառնա կորոնավիրուսով վարակված Վրաստանի մի քաղաքացի, որը 20 օրվա ընթացքում բուժում է ստացել թուրքական կլինիկաներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
 
Գերատեսչության տվյալներով՝ քաղաքացին Ստամբուլը կլքի ռեանիմոբիլով, իսկ Վրաստան հասնելուն պես կհոսպիտալացվի համապատասխան կլինիկա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը