Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ ՄԻՊ-ը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը


Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ ՄԻՊ-ը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը

  • 10-04-2020 11:41:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։
 
 
Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։
 
Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:
 
 
Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:
 
https://www.mindheart.co/ կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով։
 
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով.https://ombuds.am/images/files/94fb7ac5e7b2f8ec62721954de9b60a2.pdf
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն