ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ


ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

  • 10-04-2020 12:04:52   | Հայաստան  |  Իրավունք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
«Մասնավորապես՝  վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ-ից ներմուծված առաքանին:Արդյունքում հայտնաբերվել է2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝փաթեթավորված պոլիմերային փաթեթներով:
 
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք