Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն. Զախարովա


Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն. Զախարովա

  • 10-04-2020 13:46:50   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ մարտի 31-ին այնտեղ կայացած ընտրություններից:
 
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Այս հայտարարությունը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում»,- ասել է Զախարովան:
 
Ըստ նրա` Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Դրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշել է նա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն