Հայաստանում 2019 թվականին 2 տոկոսով կրճատվել է ծայրահեղ աղքատության, մոտ 10 տոկոսով էլ աղքատության ցուցանիշը


Հայաստանում 2019 թվականին 2 տոկոսով կրճատվել է ծայրահեղ աղքատության, մոտ 10 տոկոսով էլ աղքատության ցուցանիշը

  • 10-04-2020 12:43:08   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում 2018 թվականի համեմատ՝ 2019-ին 2 տոկոսով կրճատվել է ծայրահեղ աղքատության քանակը՝ 1.9 տոկոսից դառնալով 1 տոկոս, և մոտ 10 տոկոսով կրճատվել է աղքատության ցուցանիշը՝ 25.7 տոկոսից հասնելով 23.5 տոկոս։ 
 
Այս մասին ապրիլի 10-ին Ազգային ժողովում կայացած Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց համանուն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ 
 
Ըստ նրա՝ ներկայացված թվերը խոսուն ցուցանիշներ են, որոնք վկայում են նախարարության կողմից ծայրահեղ աղքատության վերացման և աղքատության նվազեցման ուղղությամբ իրականացվող միջոցառումների և ծրագրերի մասին։ 
 
«Վստահ եմ, որ նույն տեմպով նախարարությունը կշարունակի իր աշխատանքները»,- նշեց Ն. Զեյնալյանը։ 
 
Շարունակելով աղքատության կրճատման թեման՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ թեև աղքատության վերացման ուղղությամբ մեծ դեր ունի իրենց գերատեսչությունն,  այդուհանդերձ, միայն մեկ կառույցով հնարավոր չէ հասնել էական արդյունքի, հետևաբար նաև կարևորեց տարբեր գործոններով պայմանավորված փոխգործակցությունը։  
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play