Կրակի կառավարման վարժանքներ


Կրակի կառավարման վարժանքներ

  • 10-04-2020 14:13:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 7-ից 9-ը 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ։ 
 
Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական բոլոր օղակների փոխհամաձայնեցված գործողություններին, անխափան կապի ապահովմանը, մարտական փաստաթղթերի լրացմանը:
 
Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն և անթերի կատարել բոլոր առաջադրանքները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն