«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում


«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում

  • 21-04-2020 11:05:13   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն 2020-ին կանցկացվի հոկտեմբերի 24-30-ը: Այս տարի փառատոնն իր հանդիսատեսին է առաջարկելու նաև օնլայն հարթակում ֆիլմեր դիտելու աննախադեպ ձևաչափ, որն, ընդ որում, իրականացվելու է փառատոնին զուգահեռ:
 
Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հնարավորություն կունենան վայելել փառատոնային ֆիլմերը: Ապրիլի 20-ից սկսած՝ հնարավոր կլինի օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով: 
 
Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում «ՌեԱնիմանիա»-ի պրոֆեսիոնալ հյուրերը կիսվում են իրենց բազմամյա փորձով: 
 
Նշենք, որ օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի հոկտեմբերից: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ