20 օրվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին տրամադրվել է 4.7 մլրդ դրամի վարկ. փոխնախարար


20 օրվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին տրամադրվել է 4.7 մլրդ դրամի վարկ. փոխնախարար

  • 22-04-2020 12:17:55   | Հայաստան  |  Հասարակություն

20 օրվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին տրամադրվել է 4.7 մլրդ դրամի վարկ։ 
 
Այս մասին ապրիլի 22-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ 
 
Ըստ նրա՝ այսօր մեծ հետաքրքրություն և պահանջարկ կա գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի նկատմամբ։ 
 
«Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն՝ մենք արդեն ունեն 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27.6 մլրդ դրամ։ Այսօրվա դրությամբ արդեն հաստատվել է 2943 հայտ՝ ընդհանուր 4.34 մլրդ դրամ դրամային արժեքով։ Միևնույն ժամանակ առաջին միջոցառման շրջանակներում, որը նույնպես թույլատրում է գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին մասնակցություն ունենալ, տրամադրվել է արդեն 10 հայտ՝ ընդհանուր 694 մլն դրամ արժեքով»,- մանրամասնեց Ա. Խոջոյանը։ 
 
Վերջինիս խոսքերով, եթե համեմատական տարվի 2020 թվականի հունվար ամսվա առաջին եռամսյակի տվյալների հետ, ապա այդ ժամանակահատվածից մինչև 2020 թվականի մարտի 31-ը տրամադրվել է 1638 վարկ՝ ընդհանուր 6.8 մլրդ դրամ ծավալով, ինչը նշանակում է, որ ապրիլի 1-ի մինչև 20-ը տրամադրվել է գրեթե երկու անգամ ավելի հայտ, քան տարվա առաջին եռամսյակում։ 
 
Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս փուլում քննարկում են նաև պետական օժանդակության գյուղատնտեսության ոլորտին վերաբերող այլ ծրագրեր, և իրականացնում են կարիքների հավաքագրում, որի արդյունքում վերանայում և ձևափոխում են գործող ծրագրերը՝ փորձելով այդ կերպ դրանք առավելագույնս հասանելի ու կիրառելի դարձնել ֆերմերների և վերամշակողների համար։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play