Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ


Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է. ՏՄՊՊՀ

  • 23-04-2020 16:40:44   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին:
 
Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը:
 
Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև  բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն