Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
28-04-2020 15:51:12 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարն ու տարածաշրջանային զարգացումները։
Զրույցի մասին այլ մանրամասներ չի հաղորդվում, բայց հատկանշական է, որ այն տեղի է ունեցել լիբիական հակամարտությունում տեղի ունեցած թարմ զարգացումների ֆոինին։
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, հակամարտող կողմերից մեկի առաջնորդ Հալիֆե Հաֆթարը հայտարարել է, որ երկրի իշխանությունը բանակի ձեռքը վերցնելու մասին։
Նշենք, որ Թուրքիան ուղղակիորեն, իսկ Ռուսաստանն անուղղակիորեն ներգրավված են լիբիական հակամարտության մեջ։