Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 3 հազարը. regionmonitor.com


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 3 հազարը. regionmonitor.com

  • 30-04-2020 16:10:40   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 29-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։
 
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 43․498 թեստ, որոնցից 2․936-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 89 դեպք, առողջացել է 5․231 մարդ։
 
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 117․589 հաստատված դեպք և մահվան 3․081 դեպք, առողջացել է ավելի քան 44 հազար հիվանդ։ Ընդհանուր առմամբ անցկացված թեստավորումների թիվը կազմում է 991․613։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը