Թուրքիայի բանտերում Covid- 19-ով վարակվածների թիվը երկու շաբաթում ավելացել է վեց անգամ. Ermenihaber


Թուրքիայի բանտերում Covid- 19-ով վարակվածների թիվը երկու շաբաթում ավելացել է վեց անգամ. Ermenihaber

  • 01-05-2020 11:15:47   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական բանտերում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15 օրում ավելացել է 606 տոկոսով։ Այս մասին ահազանգել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գամզե Աքքուշ Իլգեզդին։
 
Իլգեզդին հիշեցրել է, որ ըստ 2020թ․ ապրիլի 13-ին երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի կատարած հայտարարության՝ նշված տարեթվին Թուրքիայի ողջ տարածքի բանտերում կորոնավիրուսով վարակվածության 17 դեպք է գրանցվել, որոնցից 3-ը մահացել են։
 
Ընդամենը 15 օր անց՝ ապրիլի 28-ի դրությամբ, վարակված բանտարկյալների թիվը հասել է 120-ի, այլ կերպ ասած՝ աճել է 606 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, որ օրերս ընդունված նոր օրենդրական փոփոխության շնորհիվ շուրջ 90․000 բանտարկյալներ պայմանականորեն ազատ են արձակվել, այսինքն, բանտերի ծանրաբեռնվածությունը նախկինի համեմատ թեթևացել է, հայտնում է Ermenihaber-ը։
 
Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վերջին տվայլների համաձայն՝ թուրքական բանտերում 3100 կալանավորված կամ դատապարտված անչափահաս կա։ Եվս 780 մանկահասակ երեխա հարկադրված է բանտերում ապրել՝ իր դատապարտված մոր հետ։
 
Իլգեզդին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանտերում արագորեն տարածվող համաճարակը հատկապես լուրջ վտանգ է ներկայացնում երեխաների, ինչպես նաև՝ սիրտանոթային համակարգի հիվանդություններ, քրոնիկ գերճնշում, ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քաղցկեղ և այլ քրոնիկ հիվանդություններ ունեցողների ու հղի կանանց համար։ Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները չեն հրապարակել բանտերում գտնվող նշված հիվանդություններով տառապողների և հղի կանանց թիվը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play