Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 127․000-ի. առողջապահության նախարար


Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 127․000-ի. առողջապահության նախարար

  • 05-05-2020 14:55:43   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ  է ներկայացրել մայիսի 4-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։
 
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 35․771 թեստ, որոնցից 1․614-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 64 դեպք, առողջացել է 5․015 մարդ։
 
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 127․659 հաստատված դեպք և մահվան 3․461 դեպք, առողջացել է 68․166 հիվանդ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը