Թուրքիայում 24 ժամում հաստատվել է 1832 դեպք, առողջացել է 5119 հիվանդ. Ֆահրեթթին Քոջան


Թուրքիայում 24 ժամում հաստատվել է 1832 դեպք, առողջացել է 5119 հիվանդ. Ֆահրեթթին Քոջան

  • 06-05-2020 10:58:20   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ  է ներկայացրել մայիսի 5-ի երեկոյան դրությամբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։
 
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 33․283 թեստավորում, որոնցից 1․832-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 59 դեպք, առողջացել է 5․119 մարդ։
 
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 129․491 հաստատված դեպք և մահվան 3․520 դեպք, առողջացել է 73․285 հիվանդ:
 
Երկրում առայսօր կատարված թեստավորումների քանակը հասել է 1․204․421-ի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը