Ucom-ը ճիշտ ժամանակին կվճարի դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները
07-05-2020 16:09:32 | Հայաստան | Կազմակերպություններ
Ucom ընկերությունը կվճարի Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները ճիշտ ժամանակին՝ մայիսի 16-ին։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
«Ucom ընկերությունը շարունակական ջանքեր է գործադրում առօրյա աշխատանքը բնականոն ռեժիմ վերադարձնելու, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և բաժանորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։