«Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». Ավստրալացի բժիշկ. Newsweek

07-05-2020 17:24:47   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
past.am Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։
 


Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամվա ընթացքում։
 
«Իվետրիմիցինը լայն գործողության շրջանակ ունեցող հակավիրուսային դեղամիջոց է։ Սա հրաշալի լուր է և
այս լաբորատոր փորձարկումների արդյունքները պետք է փորձենք վերարտարդրել մարդկանց վրա։
 
Եթե հաջողենք, ապա այս դեղամիջոցը լայնորեն կկիրառվի և այն կկարողանա հազարավոր կյանքեր փրկել», - նշել է Մելբուռնի Մոնաշ համալսարանի հետազոտող, բժիշկ Քայլի Վագսթաֆը։
 
Թե ինչպե՞ս է Իվետրիմիցինը վերացնում վիրուսը՝ դեռևս առեղծված է, այդուհանդերձ փաստ է, որ դրա մի չափաբաժինը բավական է՝ ոչնչացնելու վիրուսային ՌՆԹ համակարգը, այսինքն վիրուսի բազմացումը կենդանի օրգանիզմում։
 
Հղման աղբյուրը՝ Norutyunner.am
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4744 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար