Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել. Ֆահրեթթին Քոջան


Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել. Ֆահրեթթին Քոջան

  • 14-05-2020 12:13:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում մայիսի 13-ին կորոնավիրուսից (COVID-19) մահացել է 58 մարդ։
 
Այս մասին «Թվիթերի» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
 
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 33․332 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1639 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 58 դեպք, ապաքինվել է 2826 մարդ։
 
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 107.715 մարդ, 998 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փոխանցում է Ermenihaber-ը։
 
Այսպիսով՝ վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 143.114 դեպք և մահվան 3952 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․474․003-ի։
 
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը