Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4 հազարը. նախարար


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4 հազարը. նախարար

  • 15-05-2020 12:42:46   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 14-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 144.749, որից 104.030-ն արդեն առողջացել է։
 
Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1635-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 34.824 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․508․824-ի։
 
Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 4․007։
 
963 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 2.315-ով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը