Թուրքիայում 5 ամսական երեխան հաղթահարել է կորոնավիրուսը. ermenihaber.am
18-05-2020 14:38:30 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի Քյութահյա նահանգում 5 ամսական երեխան հաղթահարել է կորոնավիրուսը։
Նշվում է, որ երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 45 օր առաջ։ Նրան միացրել էին արհեստական շնչառության սարք։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ թեստավորում է անցել։ Վերջին թեստի պատասխանը բացասական է եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Բուժաշխատողները փոքրիկին ծափողջույններով են հրաժեշտ տվել։
Քյութահյայի հիվանդանոցի բժիշկներից Օզլեմ Օզսոյը հայտնել է, որ երեխան մինչև օրս իրենց հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ամենափոքր հիվանդն է եղել։