Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4․140-ի. Ֆահրեթթին Քոջան


Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4․140-ի. Ֆահրեթթին Քոջան

  • 18-05-2020 17:50:38   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում մայիսի 17-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 44 մարդ։
 
Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
 
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 35․369 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․368 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 44 դեպք, իսկ ապաքինվել է 1․825 մարդ։
 
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 109.962 մարդ, իսկ 914 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
 
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 149.435, իսկ մահվան 4․140 դեպք։ Իսկ կատարված թեստավորումների թիվը հասել է 1․624․994-ի։
 
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է  Իրանից։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը