Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները


Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

  • 20-05-2020 16:22:53   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Մայիսի 16-ին Ucom ընկերությունը վճարել է Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
 
Հիշեցնենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։
 
Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։հղումով։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ