Պուտինը կտրուկ դրեց հարցը․ Հայաստանին չի՞ ներվում ինքնիշխանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտինը կտրուկ դրեց հարցը․ Հայաստանին չի՞ ներվում ինքնիշխանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-05-2020 20:50:31   | Հայաստան  |  Օրվա թեման



Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ քննարկումները դարձյալ թեժացել են։ 
 
Առիթը մայիսի 19-ին կայացած Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գազի գնի վերբերյալ արված հետևյալ դիտարկումն էր։ 
 
«Էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»։ 
 
Ըստ մեր երկրի ղեկավարի՝ ԵԱՏՄ մինչև 2025 թվականի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով։ 
 
Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց ուշագրավ հայտարարություն՝ այդպիսով կարծես թե ընտրության առջև կանգնեցնելով Հայաստանին ու Բելառուսին։  
 
Վ. Պուտինի խոսքերով՝ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման խորը մակարդակ, որն առայժմ չկա։ 
 
«Ինչ վերաբերվում է գազի մատակարարման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագնի մասին մեր հայ և բելառուս ընկերների առաջարկին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: Ինտեգրման նման խորը մակարդակի ԵՏՄ-ում առայժմ չենք հասել։ Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես հանել մինչև 2025թ. ԵՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից»,- ասել  է ՌԴ ղեկավարը:
 
Վերջինիս պատասխանը լայն հասարակական ու քաղաքական արձագանք է առաջացրել։ 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝  

Քննարկում

Հրատապ Հարցեր 

«Հասկանանք»՝ հաղորդաշար Հովսեփ Խուրշուդյանի հետ

«Փափուկուժ» հաղորդաշար՝ Մարիամ Ավագյանի հետ

Ականատեսի աչքերով

Ազատ խոսափող

Прямым текстом

Ноян Тапан на русском

Գիտական Հայաստան

Իրավունք․Օրենք․Հասարակություն

HyeID Հայ ինքնության քարտ

Լինենք առողջ

Զարգացման ծրագրեր Հայաստանի համար

Բաժանորդագրվեք մեզ/ Подписывайтесь 

Youtube-  Նոյյան Տապան հիմնական

Youtube - Նոյյան Տապան ուղիղ եթեր

Facebook - Նոյյան Տապանի ֆեյսբուքյան էջ

Facebook - Նոյյան Տապան խումբ

Twitter - Նոյյան Տապան Թվիթերյան էջ

Telegram - Նոյյան Տապան Տելեգրամ ալիքում  

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #карабах #լուրեր  #լուր #lur #lurer #НоянТапан #Armenia #Armenianews #Հայաստան  #Армения  #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах 

Գովազդի հարցերով գրեք՝ [email protected]

Նոյյան Տապանի առավոտյան հաղորդումը ուղիղ հեռարձակվում է Երևանի ժամանակով ժամը՝ 10:00-11:00-ը:  

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով և Wiber, WhatsApp  +374 55 50 90 75 համարով:

Սիրելի հեռուստադիտողներ։ Դուք այժմ կարող եք հովանավորել մեզ՝ պարզապես մտնելով մեր ալիքի  Հովանավորություն բաժինը:

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումներ անողները արգելափակվելու են։

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ») 

 Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան28 

 Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677  

էլ․փոստ` [email protected]

 Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան   -   Օրվա թեման