Հեռախոսների տեղորոշման ծրագրով 93 հոգու մոտ վիրուս է հաստատվել, հավելվածով՝ 13


Հեռախոսների տեղորոշման ծրագրով 93 հոգու մոտ վիրուս է հաստատվել, հավելվածով՝ 13

  • 25-05-2020 17:31:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panarmenian.net  Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված թվային ավտոմատացված համակարգի (հեռախոսազանգերով տեղորոշման-խմբ․) միջոցով հաստատվել է 788 կոնտակտ, նրանցից 93-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։
 
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինայնի գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ 788 կոնտակտավորներին հրահանգվել է ինքնամեկուսանալ։
 
«Covid-19 Armenia հավելվածի օնլայն թեստը լրացրած քաղաքացիների հետ հետադարձ կապի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առավել խորն ուսումնասիրության արդյունքում կորոնավիրուսի թեստավորում է առաջակվել 57 անձի, որի արդյունքում 13 հոգու մոտ բացահայտվել է կորոնավիրուս»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից։
 
Covid-19 Armenia հավելվածը ներբեռնվել է մոտ 101,000 անգամ։
 
Հեռախոսային հավելվածի միջոցով կորոնավիրուսի ախորոշմանն օժանդակող ծրագրի մասին Ավինյանը խոսել էր դեռ մարտի 19-ին։ Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունել էր կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը պարզելու մասին օրենքը, որը ներառում էր նաև հնարավոր վարակակիրների տեղորոշում։
 
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play