ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար


ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կարտադրի շուրջ 1000 թեստ կորոնավիրուսի ախտորոշման համար

  • 26-05-2020 13:50:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացավ թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին աշխատանքների ընթացքը և զարգացումները:
 
«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:
 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց կատարվող աշխատանքները և ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play