Կոտայքի մարզպետը հրավիրում է քայլարշավի՝ բացահայտելու Կոտայքի գողտրիկ անկյուններից մեկը

26-05-2020 14:21:13   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտին նոր թափ ու խթան  տալու  նպատակով  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախաձեռնել է  իր ձևաչափով  յուրահատուկ միջոցառում՝ «Քայլարշավ մարզպետի հետ՝ բացահայտելու Կոտայքի գողտրիկ անկյունները»։ 
 


 Միջոցառման շրջանակում մարզպետն անձամբ հանդես կգա գիդ-ուղեկցորդի դերում և լրագրողներին, բլոգերներին, ներքին և ներգնա  զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպություններին կներկայացնի Կոտայքի մարզի թաքնված գոհարներից մեկը՝ Թեղենիքը: 
 
 Նախքան քայլարշավը նախատեսվում է մոմավառություն  Թեղենիքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցում, որից հետո կմեկնարկի ծրագրի հիմնական մասը:
Միաժամանակ մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ բացառապես
Կոտայքի մարզում արտադրված սննդամթերքին և ըմպելիքին. կկազմակերպվի հյուրասիրություն:
 
Նախատեսվում է նաև ոչ ֆորմալ զրույց-քննարկում մարզպետի հետ՝ Կոտայքի մարզում առկա խնդիրների, դրանց լուծումներին ուղղված քայլերի ու առաջիկայում սպասվող ծրագրերի վերաբերյալ: 
 
 Այս ձևաչափով միջոցառումները կկրեն պարբերական բնույթ: Դրանք միտված կլինեն ոչ միայն Կոտայքի մարզում նոր, չբացահայտված զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը, այլ նաև ոլորտում  առկա խնդիրների լուծումների մշակմանը:
 
 Նման ձևաչափի առաջին միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին: Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև հունիսի 2-ը, ժամը 18:00-ն` https://forms.gle/PXwYAu6tQnSFxzEt5 
 
Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, մասնակիցների քանակը սահմանափակ է: Նախապատվությունը կտրվի վերոնշյալ կատերգորիաներին առավել համապատասխան մասնակիցներին։ Մասնակցությունն անվճար է։ 
 
Հ.Գ. Միջոցառման ընթացքում առավելագույնս կպահպանվեն  պարետատան կողմից սահմանված նորմերը. կբաժանվեն դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար