Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարար

26-05-2020 14:47:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարակի տարածման ձեւերից մեկը արտադրական ձեռնարկությունում:
 


«Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել են (43,5%՝
կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել է ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմ):
 
Ուշադիր եղեք, որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով»,- գրել է նախարարը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար