Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր


Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

  • 26-05-2020 17:12:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ: 
 
Սնանկության գործով շուրջ 3 տասնյակ կառավարիչների մասնակցությամբ քննարկումը, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, վարում էին հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, իրավաբանական գիտությունների թեկնածու, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և հիմնադրամի փորձագետները: 
 
Առցանց քննարկմանը ներկայացվել են 2020 թվականի ընթացքում սնանկության գործով կառավարիչների վերապատրաստումներ անցկացնելու, պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, կառավարիչների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը և այլ հարցեր:
 
Հարցուպատասխանի փուլում սնանկության գործով կառավարիչների բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերել են սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար ներդրված նոր համակարգին, աճուրդի անցկացման կարգին, կառավարիչներին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգին և այլն:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play