Այսօր ԱԻՆ-ը 1245 վարակազերծում է կատարել


Այսօր ԱԻՆ-ը 1245 վարակազերծում է կատարել

  • 26-05-2020 17:17:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:
 
Այսօր՝ մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։
 
ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ 
 
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն