Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը

27-05-2020 12:12:16   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով:
 


Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ
հարցումներ անցկացրին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվեց:
 
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից:
 
Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց:
 
Նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են ոստիկանությունից:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 267 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար