Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը


Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը

  • 27-05-2020 12:12:16   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով:
 
Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ հարցումներ անցկացրին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվեց:
 
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և զրկել կյանքից:
 
Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց:
 
Նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են ոստիկանությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն