«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ
27-05-2020 14:19:30 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shabat.am Կորոնավիրուսային վարակի պատճառով Նորքի տուն- ինտերնատի 15 տարեց քաղաքացի այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսներն իրենց լավ են զգում»։
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Մայսիսի 15-ին Նորքի տուն - ինտերնատում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման դեպք՝ 28 աշխատակիցների և 17 տարեցների մոտ։ Աշխատակիցները չեն ունեցել ախտանշաններ և չեն հոսպիտալացվել, նրանք մեկուսացվել են հյուրանոցներում, իսկ տարեցներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացրել էին։ Սոնա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով վարակված երեք տարեցներն ի սկզբանե գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում՝ մյուսների վիճակը գնահատվել է կայուն։ Վարակվելուց օրեր անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը մահացել էին, նրանցից մեկի մահվան պատճառը եղել է կորոնովիրուսը, մյուսինը՝ ոչ։
Նշենք, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց քաղաքացի։