Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների՝ ԱՍՀՆ-ն և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ համագործակցության շրջանակում


Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների՝ ԱՍՀՆ-ն և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ համագործակցության շրջանակում

  • 27-05-2020 15:53:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։
 
Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը:
 
Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:
Հուշագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն  ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի 900 ընտանիքների, այլև կիրազեկի քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։ 
 
Աշխատանքների իրականացման համար կազմակերպությունը կիրականացնի կամավորների հավաքագրում և վերապատրաստում: 
 
Կազմակերպությունը կհոգա նաև մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, տարածքների, սարքավորումների, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և վարչական այլ ծախսերը։ 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին կտրամադրի աջակցություն կարիք ունեցող քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։ 
 
Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:
 
Կողմերը նշել են, որ համավարակի սոցիալական հետևանքների արդյունավետ հաղթահարումը հնարավոր է միայն պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կառուցողական փոխգործակցության կազմակերպմամբ, ինչին և ուղղված է լինելու հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքը:
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play