Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ


Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ

  • 27-05-2020 16:42:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրա շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ ու ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման եւ բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
«Այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաև օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը