«Արի Միքայել աղոթենք, որ Վարչապետը իրոք կատաղի». Արտակ Գալստյան

27-05-2020 17:22:59   | Հայաստան  |  Իրավունք
Միքայել Մինասյանը կրկին ելույթ է ունեցել, որով նոր Հայաստանը անվանել է ստի կայսրություն, Վարչապետի
 


ընտանիքը մաֆիոզ, եզրակացրել է, որ իր մեղադրանքներին պատասխան չունենք, որ մեր մեթոդները հնաոճ են, իրենից սարսափում ենք և Վարչապետն էլ կատաղած պացիենտ է:
 
Այստեղ են ասել, չգիտես լաս թե խնդաս:
Եթե մաֆիոզ է Փաշինյանը, ապա մաֆիոզ է ողջ Հայաստանը, բացառությամբ Միքայել Մինասյանի սրբադասված աներոջ ընտանիքից, դե իրանն էլ որպես անհաջող կցորդ:
Վարչապետի կառավարումը չի կարող լինել հնաոճ, մի պարզ պատճառով, որովհետև
նոր է, իսկ հինը Միքայելի աներոջ ընտանիքն է իր չկայացած կցորդով:
Կատաղած պացիենտի մասով, մոմ կվառեմ, եթե մի օր Վարչապետը իրոք կատաղի:
Գիտես Միքայել այդ ժամ ի՞նչ կկատարվի:
Հավատա, 90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից, ոչ թե Վատիկան, այլ Սոչի, որտեղի խոհանոցից խոսում ես և առանց միջազգային պայմանագրերի առկայության քեզ կբերենք Հայաստան ու կներկայացնենք ժողովրդի
դատին:
Կխնդրեմ ուշադիր լինես, ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի դատին, որովհետև եթե քո ասելով Նիկոլը կատաղի, ապա էլ իր թավիշը չի լինի, այլ մեր:
Եթե կասկածում ես խոսքերիս, կարող ես հարցնել աներոջդ, վստահ եմ, որ հանուն իր թոռների նա կհաստատի իմ խոսքերը, գոնե սեփական փորձից ելնելով, որովհետև մեր թավիշին նա առնչվել է դեռևս 90-ականներին, երբ բենզինի կտրոն էր դուրս գրում Արցախում:
Բայց չեմ կարող նաև օբյեկտիվ չլինել և չնդունել, որ Նիկոլը իրոք մեղավոր է:
Այո
Նա մեղավոր է, որովհետև դու դեռ խոսում ես, այլ ոչ թե դատարանից մեղմ պատիժ մուրում:
Մեղավոր է, որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է և խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց:
Վարչապետը <<մեղավոր է>>, որ ձեր պես սրբապիղծ չէ և դեռ գոնե մեզ թույլ չի տալիս գալ ձեր հետևից, հավատա մեր զինանոցում դեռ կան մի քանի տասնյակ պոտենցյալ ցմահ ազատազրկման գնացող հայրենասերներ, որ կգան ձեր հետևից:
Մի բան էլ, որը վերաբերվում է և քեզ և քեզ պես մտածող շատերին:
Բացարձակապես կապ չունի թե ես, կամ իմ ընկերները Վարչապետի որ քայլն ենք քննադատում:
Մենք, մեր Վարչապետը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր հարազատը:
Ցանկացած ողջամիտ մարդ, այնքան ուղեղ պետք է ունենա, որ դրանից չառիթավորվի, մի պարզ պատճառով, որովհետև մենք Վարչապետին քննադատում ենք, որովհետև նա չի թողում ձեզ պատժել:
Բայց դու ճիշտ ես, ժողովրդի համբերությունը արդեն սպառվում է:
Շուտով այն իրոք կվերջանա:
Արդյունքում այլևս չենք ենթարկվի Վարչապետին և առաջինը կգանք քո հետևից:
Առողջ եղիր, դու դեռ ասելու շատ բան ունես:
Իսկ որ կասես, չեմ կասկածում, ձեր տեսակը միշտ է ասում, երբ առանց թավիշ հարցեր են տԱրի Միքայել, աղոթենք, որ Վարչապետը իրոք կատաղի, մեզ չի լսում, գոնե քեզ լսիալիս:
:
Աստված պահապան Հայ ժողովրդին:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 986 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար