Ոչ աշխատանքային օրերին ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից



27-05-2020 17:51:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։
 


Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։
Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝
Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շիկահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում։
Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 317 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար