ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում


ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

  • 27-05-2020 18:07:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտակարգ դրության պայմաններում ՔՏՀԱ Տեսչական մարմնը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։
 
 2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 8։ 00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում  Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։  
 
Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47  մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է  47 իրավախտման դեպք։
 
Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28- վարորդը երթեկել են առանց դիմակի։
 
ՀՀ Ճանարապրհային ոստիկանության կողմից հայտաբերված իրավախախտման հիմքով  կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։ 
 
Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։ 
 
Մասնավորապես՝ 2  միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած  2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, 1 –ում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1  ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում  հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։
 
Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։
 
Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն