Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը


Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

  • 27-05-2020 18:25:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշման մեջ, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։ Հիմնավորման համաձայն՝ այն նախատեսված է իրականացնել փուլային ձևով, մասնավորապես՝ արդեն իսկ ընթացքի մեջ է հնարավոր 112 ընտանիքների բնակարններով ապահովման միջոցառումը։
 
Ըստ այդմ՝ 2020 թ.-ին բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել արդեն Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչականշրջաններում (185 ընտանիք)։ Միգրացիոն ծառայությանը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով նախատեսված է 2,169,750 հազ. դրամ։ Փոփոխություններով նախատեսվել են կարգավորումներ՝ կիրարկման ժամանակ ի հայտ եկած որոշ խնդիրներ, մասնավորապես աջակցությունից օգտվելու անձանց շրջանակը հստակեցնելու համար:
 
Այսպիսով, առաջարկվում է սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանները, որտեղ իրականացվելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը։ Հաշվի առնելով առաջին փուլի ընթացքում պարզ դարձած այն հանգամանքը, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով՝ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն