Կառավարությունը նախաձեռնում է բարեփոխումներ քաղաքաշինության ոլորտում

27-05-2020 18:30:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման և քաղաքաշինության ոլորտում տեղ գտած թերությունների շտկման, գործող քաղաքաշինական նորմերի արդիականացման  անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն  շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրական (շուկայական) արժեքի ձևավորման չհիմնավորված խոչընդոտները բացառելուն: 
Ըստ այդմ, մասնավորապես,  առաջարկվում է տեխնիկական հսկողության (խորհրդատվական) ծառայության շուկայական արժեքը ձևավորել առանց նորմատիվային սահմանափակումների (բացառությամբ մեկ անձից գնում կատարելու սահմանափակ դեպքերի): Տեխնիկական հսկողության ծառայության արժեքը պետք է ձևավորվի՝ ելնելով շինարարական աշխատանքների բնույթից, բարդությունից և  ծավալից, գործող շուկայական գնին և/կամ անալոգիայի սկզբունքով ընտրված մեկ այլ  ներդրումային ծրագրի նկատմամբ իրականացված հսկողության փաստացի ծախսերին համապատասխան, անկախ ծրագրի ֆինանսավորման աղբյուրից:
 
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքաշինության ոլորտին վերաբերող կառավարության այս և նախորդ նիստի ժամանակ ընդունված որոշումների արդյունքում տեխնիկական հսկողությունը ֆորմալ գործունեությունից վեր է ածվում իրական գործունեության: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար