Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք. ընդհանուր թիվը հասնել է 8216-ի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք. ընդհանուր թիվը հասնել է 8216-ի

  • 28-05-2020 11:52:55   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, ապաքինվել է ևս 32 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 15 դեպք: Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
 
Այսպիսով՝ COVID19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8216-ի, առողջացածներինը՝ 3287-ի, մահացածներինը՝ 113-ի։ 
 
Փաստացի բուժում է ստանում 4772 մարդ։ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն