«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ


«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

  • 28-05-2020 11:56:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։
 
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն