Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց կայուն


Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց կայուն

  • 28-05-2020 12:12:20   | Հայաստան  |  Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
 
«14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:
 
Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play