Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածննդի խորհրդանիշ է․ Ժառանգություն կուսակցություն


Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածննդի խորհրդանիշ է․ Ժառանգություն կուսակցություն

  • 28-05-2020 12:35:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:
 
Մայիսի 26-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը փլուզվել էր, հայկական կամավորական ջոկատները՝ համազգային ուժ դարձած մշակների, մտավորականների և հոգևորականների հետ,  Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում մահու և կենաց կռիվ էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ՝ կայացնելով  մեր անկախ պետականությունը, ու հաղթեցինք: Ընդամենը երկուս ու կես տարի գոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր, ինքնիշխանության ժառանգորդական շղթան՝ վերականգնված:
 
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է մեր Առաջին Հանրապետության տոնը Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Առաջին Հանրապետությունը մեր հավաքական անխորտակ ուժի պատմական հաղթանակն էր:
 
«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների: Մեր պատմության փառավոր էջերը մեզ ուժ ու կորով են հաղորդում՝ կերտելու ներկան ու գալիքը Հայոց ինքնիշխան, ժողովրդավար ու միացյալ պետականության:
 
«Ժառանգություն» կուսակցություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play